Ժողովրդական կուսակցությունն իր պահանջներն է փոխանցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարին

PanARMENIAN.Net - Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի կողմնակիցները հանրագիր են ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Ըստ կուսակցության մամլո քարտուղար Մանվել Մարգարյանի, Կարեն Կարապետյանն ասել է, որ հանրագրում արծարծված են հարցեր, որոնք ոչ միայն ՀՀ նախագահի, այլ նաև ԱԺ-ի ու կառավարության իրավասությանն են վերաբերում, և նրանք համատեղ կաշխատեն հանրագրում նշված բոլոր խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Մարգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ եթե մինչ փետրվարի 28-ը պահանջները չկատարվեն, կուսակցությունը կոչ կանի ժողովրդին անվստահություն հայտնել իշխանություններին և կպահանջի անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:

Այսօր Ժողովրդական կուսակցության հանրահավաքում ընդունվել է հանրագիր, որտեղ, մասնավորապես, ներկայացվել են կուսակցության հիմնական պահանջները՝ անհապաղ ազատ արձակել մարտի 1-ի գործով ձերբակալվածներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումն ու արևմտյան խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում, պետական մակարդակով արծարծել ջավախահայերի հարցը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---