ԲԱՔՈՒՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՋԱՆՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Բաքվում գնտում են, որ միջազգային կազմակերպությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցային գործընթացում որոշակի արդյունքի հասնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիեի հետ հանդիպման ընթացքում: «Միջազգային հանրությունը չպետք է ելնի ստատուս-քվոյի սկզբունքից, քանի որ ունի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմներ», - ընդգծել է ադրբեջանցի նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---