Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն միշտ պատրաստ է կտրուկ հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային

Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն միշտ պատրաստ է կտրուկ հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային

PanARMENIAN.Net - Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակից է, սակայն միշտ պատրաստ է կտրուկ և համարժեք հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային և սադրանքին: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի տարածք թափանցելու` ադրբեջանցի զինվորների յուրաքանչյուր փորձ, ցանկացած դիվերսիա միշտ համարժեք պատասխան է ստանում:

Ընդ որում, Սեյրան Օհանյանը նկատել է, որ Բաքուն փորձում է Երևանը ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն Հայաստանը ձգտում է ոչ միայն զինել բանակը, այլև բարձրացնել բանակի որակները` զինծառայողների հայրենասիրական ոգու դաստիարակումը, նրանց որակավորման ու պրոֆեսիոնալիզմի բարձրացումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---