ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը: Պարզաբանման մեջ ասվում է, որ 2011 թ. մարտի 3-ին` ժամը 09.30-ից, Հայաստանի կառավարության շենքի դիմաց, կառավարության հերթական նիստի անցկացման ընթացքում հասարակական կարգի ապահովման նպատակով, սահմանվել է վերակարգ` նկատի ունենալով, որ վերջին շրջանում մի խումբ քաղաքացիներ պարբերաբար հավաքվելով Կառավարության շենքի դիմաց` իրենց գործողություններով խոչընդոտում են ՀՀ կառավարության բնականոն աշխատանքը, անպարկեշտ արտահայտություններով վիրավորում շենք ելումուտ անող կառավարության անդամներին, կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգն ու խանգարում քաղաքացիների անցուդարձին, խոչընդոտում տրանսպորտի երթևեկությանը:

«Մարտի 3-ին` ժամը 10.00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները իրենց վանկարկումներով, բղավոցներով և անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժին, ինչպես և կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, և ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք Աժ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը»,- ընդգծվում է պարզաբանման մեջ:

ՀՀ Ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, որ դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: «Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և ոստիկանության ծառայողներին վիրավորելու համար ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Վարդգես Գասպարին, իսկ մյուս քաղաքացիներն ուղեկցվել են դեպի Վ. Սարգսյան փողոց: Հավաքվածները փորձել են Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա: ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն և ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսևորած անձանց կարգի հրավիրելուն», հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---