Ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի, գտնում է հայ փորձագետը

Ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը միջոցներ են ձեռնարկվել, ուղղված Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխարգելմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը, որը «առկախված մնաց» Աստանայի գագաթնաժողովից հետո, վերսկսվել է: Սարգսյանը նշեց նաև, որ Սոչիի հանդիպումից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանն իր պահանջներն էր ներկայացնում՝ վերջնագրի տեսքով պահանջելով, որ Հայաստանն ընդունի նորացված Մադրիդյան սկզբունքները:

«Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ուներ Սոչիի հանդիպումից: Հավանաբար,. Հայաստանն իր համաձայնությունն է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից մեկին և փորձել է համոզել Ադրբեջանին համաձայնվել այդ տարբերակի հետ: Սակայն, Սոչիում կարգավորման ոչ մի տարբերակ չի քննարկվել»,-ասել է հայ փորձագետը:

Ըստ Սարգսյանի, ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի: Եվ այդ ֆոնի վրա ստեղծված ստատուս-կվոյի պահպանումն ուղղակի անհրաժեշտ է, գտնում է հայ փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---