«Ժառանգության» ակցիաները կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից, կարծում է ՀՀԿ ներկայացուցիչը

«Ժառանգության» ակցիաները կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից, կարծում է ՀՀԿ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Բավական տարօրինակ է, որ «Ժառանգություն» կուսակցության բոլոր բողոքի ակցիաներն ավարտվում են ոստիկանության հետ ընդհարումներով, ի տարբերություն ՀԱԿ բազմահազար ցույցերի, որոնք միշտ խաղաղ են ավարտվում: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Իմ անձնական կարծիքով, «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստեղծված տեղային ընդհարումները բավական լավ են պլանավորված և կառավարվում են որոշակի կենտրոնների կողմից»,- ասել է նա, բայց չի պարզաբանել, թե ում կողմից:

Իր հերթին, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհուրդ է տվել բախումների պատճառը պարզել ոստիկանությունից: «Եթե փետրվարի 28-ին քաղաքապետարանի մոտ ոստիկանության գործողություններին տրվեր իրավական գնահատական, ապա կհաջողվեր կանխել մարտի 3-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ընդհարումները կուսակցության և ոստիկանության ներկայացուցիչների միջև»,- ասել է Սաֆարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---