Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել11 մարտի 2011 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն տուժել ծագող արևի երկրում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Ճապոնիայում ներկայումս Հայաստանի 30 քաղաքացիներ են գտնվում, նրանց հետ ամեն ինչ կարգին է: «Մենք քաղաքացիների հետ մշտական կապ ենք պահպանում: Նրանք անվտանգության մեջ են»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը: Ցունամիով ուղեկցվող երկրաշարժը Ճապոնիայում տեղի ունեցավ մարտի 11-ի առավոտյան: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդան կազմել է 8,9: Ճապոնիայի իշխանությունները կատարվածը խոշորագույն բնական աղետն են անվանել երկրի պատմության մեջ: Վերջին տվյալներով, Ճապոնիայի ողջ տարածքում տեղ գտած աղետի զոհն են դարձել ավելի քան 300 մարդ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |