Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին Ճապոնիայում վրա հասած աղետի առիթով11 մարտի 2011 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին` բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե-տի հետևանքների վերացմանը: Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա¬զատ¬ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |