ՀՀ առաջին նախագահը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը

ՀՀ առաջին նախագահը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաև մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին:

Քննարկվել են նաև ազատ և արդար ընտրությունների հետ կապված հարցերը, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսությունում օլիգարխիկ և մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---