Ոստիկանությունը փակել է Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը

Ոստիկանությունը փակել է Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը

PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում: Ինչպես ասվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է, որ թույլ չի տալու տեղադրել վրանը:

Այժմ ոստիկանների թիվը գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, ասվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---