Հանրահավաքն Ազատության հրապարակում ընդդիմության առաջին հաղթանակն է, հայտարարել է Արամ Մանուկյանը

Հանրահավաքն Ազատության հրապարակում ընդդիմության առաջին հաղթանակն է, հայտարարել է Արամ Մանուկյանը

PanARMENIAN.Net - «Այն, որ մեզ թույլ տվեցին ցույց անցկացնել Ազատության հրապարակում, մեր առաջին հաղթանակն է այս փուլում»,- հայտնել է ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ՀԱԿ կողմնակիցները պատրաստվում են ցույցին: Մանուկյանը հաղորդել է, որ մոտ ժամանակներս հրապարակ կբերվեն դինամիկներն ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որից հետո ցույցը կմեկնարկի:

Ոստիկանությունը հայկական ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին թույլ է տվել մտնել Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել ոչ մի դեպքում չվնասել հրապարակում գտնվող մանկական ատրակցիոնները: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---