Կարմիր խաչը գոհ է ռազմագերիների փոխանակության հարցում հայկական և ադրբեջանական կողմերի հետևողականությունից

Կարմիր խաչը գոհ է ռազմագերիների փոխանակության հարցում հայկական և ադրբեջանական կողմերի հետևողականությունից

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավար Լորենցո Կարաֆին գոհ է ղարաբաղյան հակամարտության արդյունքում ազատությունից զրկված անձանց փոխանակության հարցում հայկական և ադրբեջանական կողմերի հետևողականությունից: Ինչպես ասվում է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, գործելով որպես չեզոք միջնորդ և մանդատի համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների խնդրանքով ԿԽՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել ռազմագերիների վերադարձման գործընթացին: «Նախքան գերիների վերադարձման գործընթացը ԿԽՄԿ-ն համոզվել է, որ այդ անձինք սեփական կամքով են վերադառնում»,- նշվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակը ցիտում է հայ ռազմագերի Արթուր Բադալյանին` 1978թ. ծնվ., որը հայկական կողմին հանձնվեց մարտի 17-ին կայացած փոխանակության արդյունքում. «Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ վերադառնալու տուն` իմ ընտանիքի մոտ և տեսնելու որդուս, որը պետք է որ ահագին մեծացած լինի այն ժամանակից ի վեր, ինչ ես նրան տեսել եմ վերջին անգամ»:

Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 17-ին` տեղական ժամանակով 14:58-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին:

Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---