Հայկական ընդդիմության ցույցն Ազատության հրապարակում ավարտվեց, հաջորդը ծրագրված է ապրիլի 8-ին

Հայկական ընդդիմության ցույցն Ազատության հրապարակում ավարտվեց, հաջորդը ծրագրված է ապրիլի 8-ին

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքն ավարտվեց: Ինչպես հանրահավաքի ընթացքում հայտնեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունները պետք է երեք պայման կատարեն ընդդիմության հետ երկխոսությունը շարունակելու համար` անհապաղ ազատ արձակեն ընդդիմության կողմնակիցներին, թույլ տան հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, ինչպես նաև բացահայտեն մարտի 1-ի հանցագործությունների մեղավորներին, որոնք պետք է արդարադատության առջև ներկայանան:

Տեր-Պետրոսյանի խոսքով, որոշ մարդիկ այս տարվա մարտի 1-ի ցույցի ժամանակ կատարված հայտարարությունից հետո եզրակացրել են, որ երկրի իշխանությունները գործարք են կնքել ՀԱԿ-ի կամ նույնիսկ հասարակության հետ: «Եթե անգամ դա գործարք է, ապա ամենապատվավոր գործարքն է: Չէ՞ որ դա գործարք է իշխանության և հասարակության միջև»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հայտնել է նաև, որ իրենք Ազատության հրապարակում հաջորդ հանրահավաքն անցկացնելու մասին կտեղեկացնեն ոչ թե ՀԱԿ-ի կամ դրա մեջ մտնող այլ կուսակցությունների, այլ այս «100 000-անոց հանրահավաքի» անունից:

Դրա հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ Երևանի բոլոր երեք քաղաքապետերը` Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Կարեն Կարապետյանը (ներկայիս քաղաքապետ) պատասխան են տալու Ազատության հրապարակում հանրահավաքներն արգելելու համար: ՀԱԿ առաջնորդը ցուցարարներին կոչ է արել հետևել ՀԱԿ-ի ցուցումներին և ինքնագործունեությամբ զբաղվել: «Ես դիմում եմ ձեր գիտակցությանը, սա մի գործ է, որն ինքնագործունեություն չի հանդուրժում»,- ասել է նա:

Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հաղորդել է, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, ապա հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում: Հակառակ դեպքում ցույցը տեղի կունենա Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի հարակից տարածքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---