Հայ խորհրդարանականները չկարողացան քննարկել հացադուլի հարցը Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով

Հայ խորհրդարանականները չկարողացան քննարկել հացադուլի հարցը Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի մոտ նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առիթով չի կայացել «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, խորհրդակցությունը կկայանա այն ժամանակ, երբ բոլոր խմբակցությունների ղեկավարները կկարողանան մասնակցել դրան:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կոչ է արել խորհրդարանի իր գործընկերներին այսօր քննարկել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը: «Ես առաջարկում եմ անկախ պատգամավորներին և խմբակցություններին խորհրդակցություն հրավիրել հացադուլի հարցը քննարկելու համար: Մենք պետք է կոչ անենք դադարեցնել հացադուլը»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նա նաև նշել է, որ եթե պատգամավորներին չհաջողվի համոզել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, ապա հայ խորհրդարանականները պետք է գոնե այցելեն նրան: Դալլաքյանի կարծիքով, դա մարդասիրական քայլ կլինի պատգամավորների կողմից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---