Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է շարունակել իր «Ազատության ծոմը»22 մարտի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական է տրամադրված իր հացադուլը շարունակելու հարցում: Ինչպես հայտարարել է Ազատության հրապարակում մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը, 8 օրերի ընթացքում նրան մոտեցել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, որոնց թվում`մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք կոչ են արել նրան դադարեցնել հացադուլը: «Ես ըմբռնումով և մեծահոգությամբ եմ վերաբերվում քաղաքացիների և քաղաքական գործիչների թե խորհուրդներին, թե քննադատությանը: Ես` որպես Հայաստանի քաղաքացի, օգտվում եմ իմ սահմանադրական իրավունքից` հացադուլ անցկացնելով Ազատության հրապարակում»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, որքան նրան թույլ կտան սեփական ուժերը: Նա նաև հաղորդել է, որ բժիշկները նրան այցելում են ամեն օր, և նրանց կարծիքով, Հովհաննիսյանի առողջությանը վտանգ չի սպառնում:
Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |