Սերժ Սարգսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի խոսնակին22 մարտի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին: Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին հանդիպելու համար: «Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար, դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը: Մեր երկրների, ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Կարևոր է, որ և՛ ձեր, և՛ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձևավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, և մենք դրա համար ուրախ ենք»,- Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2011թ. նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նախագահի հետ գործարարների այցը Հայաստան և հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանը և Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաև ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |