«Ժառանգության» առաջնորդը կուսակցության բոլոր 15 պահանջներն արդարացի է համարում22 մարտի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 15-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, իշխանություններին և հանրությանը ներկայացրել է կուսակցության 15 պահանջները, որոնց իրագործումը, Հովհաննիսյանի կարծիքով, այսօր անհրաժեշտ է Հայաստանին: Այդ պահանջների թվում են` իշխանությունը վերադարձնել ժողովրդին, արժանի ապագա ապահովել հայ երիտասարդության համար, աշխատատեղեր տրամադրել ժողովրդին, ակտիվացնել կոռուպցիայի և արտագաղթի դեմ պայքարը: Հովհաննիսյանի խոսքերով, բոլոր այս պահանջները Հայաստանի ժողովրդի արդար պահանջներն են: «Այսօր Հայաստանում աննախադեպ և ծայրահեղ բարդ իրավիճակ է, որը շուտափույթ լուծման կարիք ունի: Հետաձգելով այն խնդիրների լուծումը` մենք ընդամենը հետաձգելու ենք պայթյունավտանգ իրավիճակը, բայց չենք կարողանալու խուսափել դրանից: Ժողովուրդն արդեն առաջադրել է իր քաղաքական պահանջները, իսկ «Ժառանգությունը» միայն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասելէ Հովհաննիսյանը: Մարտի 22-ին «Ժառանգության» խմբակցության պատգամավորները մտադիր են Ազատության հրապարակում հանդես գալ հայտարարությամբ: Պետք է նշել, որ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանում սկսվելու է պատգամավորների հայտարարությունների ժամը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |