Հայ երիտասարդները կոչ են անում ՄԱԿ-ին կանխել ոճրագործությունը Լիբիայում և Բահրեյնում

PanARMENIAN.Net - Դարեր շարունակ հայ հասարակությունը բարեկամական հարաբերություններ է ունեցել արաբական աշխարհի ժողովուրդների հետ: Այսօր արաբական տարբեր պետություններում ապրում են հարյուր հազարավոր հայեր, ունենք մեծ Սփյուռք, և, բնականաբար, Լիբիայում և Բահրեյնում տեղի ուենցող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել հայերիս: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության հայտարարության մեջ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ժամանակին, երբ ողջ աշխարհի աչքի առջև ցեղասպանության էին ենթարկվում Արևմտյան Հայաստանում բնակվող հայերը, երբ ցեղսպանության էին ենթարկվում Բաքվում և Սումգայիթում բնակվող հայերը, մենք` հայերս, դատապարտում էինք ձեզ ձեր անգործության և անտարբերության համար: Նույն զգացողությունն է նաև այսօր, երբ ձեր, նաև մեր աչքի առջև աֆրիկացի վարձկանների կողմից սպանդի են ենթարկվում հազարավոր արաբ եղբայրներ: Այս պահին, երբ դուք կարդում եք սույն տողերը, շարունակում են իրենց մահկանացուն կնքել մարդիկ միայն նրա համար, որ ցանկանում են ապրել ազատ, ոչ բռնապետական երկրում: Ձեր կողմից ընդուված 1973 բանաձևը և անվտանգության խորհրդի 5 անդամների չեզոքությունն առավել քան անտրամաբանական է, երբ բռնապետի ապագա բռնապետ որդին, դիպչելով ձեր իսկ արժանապատվությանը, ԱՄՆ-ին և Եվրոպային տեռորիստական երկրներ է անվանում, ծաղրածու (կլոուն) է անվանում պարոն Սարկոզիին, հակադեմոկրատական երկրներ է անվանում Արաբական Լիագային անդամակցող երկրներին, սպառնալիքներ է հնչեցնում Իրանի և այլ երկրների հասցեին և վերջապես դավաճաններ անվանում բռնապետական ռեժիմին դեմ արտահայտվող իր միլիոնավոր հայրենակիցներին»:

«Անվտանգության խորհրդի անդամ պետությունների հարգելի ղեկավարներ, ողջ հայ երիտասարդության անունից խնդրում ենք ձեզ ցուցաբերել քաղաքական կամք, ժամ առաջ հրավիրել Անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ և հիմք ընդունելով Ժնևյան կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը, օգտագործելով ամեն մի հնարավոր լծակ, կանխել այս ոճրագործությունը Լիբիայում և Բահրեյնում, միաժամանակ զգոնության կոչ անել նաև Օմանի և Եմենի իշխանություններին, այլապես թռիչքային գոտու արգելումը Լիբիայի օդային տարածքում ոչինչ չի տա, քանզի գոյություն ունեն նաև տանկեր և հրետանի»,-ասվում է «Հասարակական Խորհուրդ» ԵՄՀԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---