ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ՀՀ-ում Գանայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ՀՀ-ում Գանայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Սեթ Կորանտենգին (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ. Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Գանայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-գանայական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց խորացման համար:

Դեսպան Կորանտենգը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Գանայի համագործակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---