Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միությունը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միությունը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միությունը ողջունում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ինչպես նշված է PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարության մեջ, միությունը գտնում է, որ «այդ քաղաքական այդ ակտն իր մեջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակություն»:

«Քաղաքացիական պայքարի յուրաքանչյուր նման դրսևորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարության զարգացման վրա: Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների կողմից հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները: Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլև լուրջ հարվածի տակ է դնում հայաստանյան քաղաքական դաշտում քիչ թե շատ պահպանվող արժեքային համակարգը: Միևնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան քաղաքական ուժերին, կուսակցություններին` այսուհետ, բացի մարդասիրական հորդորներից, նաև քաղաքական գնահատականներ տալ նման երևույթներին: Անկախ այն բանից, թե հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրության մի մեթոդ է, որով հացադուլավորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանության քաղաքականության փոփոխությանը»,- ասված է միության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---