Ջամալյան. Բաքուն շահագրգռված չէ մեղմացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում29 մարտի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեղմացումը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, չնայած, որ Ադրբեջանի նախագահը ստորագրեց Սոչիի հայտարարությունը, պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի ձախողի Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ ջանքերը: Հոգեբանի կարծիքով, Ադրբեջանի հայտարարությունները հայկական զինված ուժերի կողմից 9-ամյա երեխային, իբր, սպանելու մասին հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում: Ինչպես նշել է Ջամալյանը, հակահայկական հայտարարություններով և սպառնալիքներով Ադրբեջանի ղեկավարությունը երկրի հասարակությանը պատրաստում է Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը: Ջամալյանի գնահատմամբ, ելնելով վերը ասվածից, կարելի է եզրակացնել, որ Բաքուն բոլորովին շահագրգռված չէ կայունացնել իրադրությունը շփման գծում և երբեք չի համաձայնի դիպուկահարների հեռացմանը հակամարտության գոտուց: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |