Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էրդողանի PR-քարոզարշավի մի մասն է29 մարտի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան ընդամենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող PR-քարոզարշավի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, այդ քարոզարշավն ուղղված է Եվրոպայի աչքին Թուրքիայի կերպարի բարելավմանը` շուտափույթ կերպով ԵՄ-ին անդամակցելու համար: «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա ընդհանրապես առաջին դեպքն է, երբ հայը որևէ պաշտոնի է նշանակվում: Մինչ օրս նման բան երբեք չէր կարող լինել: Օսմանյան կայսրությունում եղել են դեպքեր. 1912 թվականին Թուրքիայի արտգործնախարարը Նորատունկյանն էր»,- ասել է Մելքոնյանը: Հայ թուրքագետն ընդգծել է, որ եթե Էրդողանը ԵՄ-ին անդամակցելու նպատակով նման լայն քարոզարշավ է ձեռնարկել, ապա կարող է և հասնի իր ուզածին: Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրներից: Դարոն Աճեմօղլուն էկոնոմիկայի պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսության ամբիոնի վարիչը: Նա ղեկավարում է նաև մասնագետների մի խումբ, որը տնտեսության ոլորտում իրականացրած հետազոտությունների համար երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |