Հայ-թուրքական արձանագրություններն արդեն լիովին սպառել են իրենց, կարծում է թուրքագետը

Հայ-թուրքական արձանագրություններն արդեն լիովին սպառել են իրենց, կարծում է թուրքագետը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները սպառել են իրենց, և ավելի լավ կլիներ, եթե դրանք վերջնականապես պատմության գիրկն անցնեին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

«Իհարկե, պետք է վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսությունը, և դրա համար պետք է նոր բանակցություններ սկսել»,- ասել է թուրքագետը: Նա քիչ հավանական է համարում մոտ ժամանակները հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի ձեռքբերումը, նշելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիային սպասում են ոչ պակաս կարևոր նախագահական ընտրություններ: «Հազիվ թե վարչապետ Էրդողանի կուսակցությունը ցանկանա գնալ ռիսկի և կորցնի ընտրողների ձայները: Ուստի ես կարծում եմ, որ առաջընթաց պետք չէ սպասել, եթե իհարկե, չլինեն արտաքին ազդակներ հայ-թուրքական գործընթացի վերսկսման համար»,- ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---