ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ սպասելիքներ ունի հունիսին Երեւանում կայանալիք տարածաշրջանային սեմինարից

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ սպասելիքներ ունի հունիսին Երեւանում կայանալիք տարածաշրջանային սեմինարից

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին: Հանդիպմանը ներկա էին Նորվեգիայի օմբուդսմենի` երեխաների իրավունքների գծով տեղակալ Կնուտ Հաանեսը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնեց զարգացնել այն: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարաբերությունները բավականին ներուժ ունեն, եւ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել համագործակցությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին գոհունակություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունից եւ կարեւորեց «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության` վերջերս Նորվեգիա կատարած այցից: Նա նշեց, որ մեծ սպասելիքներ կան 2011թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային սեմինարից:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ովքեր ընդգրկված էին Նորվեգիա այցելած պատվիրակության կազմում, ներկայացրին իրենց հանդիպումների արդյունքները: Պատվիրակության անդամները ԱԺ նախագահին են ներկայացրել իրենց առաջարկները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակությունը տպավորված է Նորվեգիա կատարած այցի արդյունքներից եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում են հյուրընկալվում բազմաթիվ երեխաներ, ովքեր հնարավորություն են ունենում մասնակցել խորհրդարանի նիստերին եւ հանդիպել ԱԺ նախագահի հետ: Սերտ համագործակցություն կա նաեւ հաշմանդամ երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ: ԱԺ նախագահն ասաց, որ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մանկատներից մեկը, եւ հանդիպումից տպավորված` այդ հաստատության երեխաներին հրավիրել է Հայաստան. նրանք 15 օր հանգստանալու են Ծաղկաձորում գտնվող մանկական ճամբարում:

Ամփոփելով հանդիպումը` Աժ նախագահը կարեւորեց նման այցելությունները համագործակցության ու փորձի փոխանակման առումով եւ կրկին շեշտեց համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---