Հրայր Կարապետյան. Ադրբեջանին սպառազինող երկրները պատասխանատու են հետևանքների համար 5 ապրիլի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին սպառազինություն մատակարարող բոլոր երկրները պատասխանատու են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման հետևանքների համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիան, ԱՊՀ երկրները, այդ թվում` ՀԱՊԿ անդամները, շարունակում են ինտենսիվ սպառազինել Ադրբեջանին: «Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների մեջ են մտնում Ուկրաինան, Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է: Առաջիկայում ես` որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ մտադիր եմ մեկնել Բելառուս, որտեղ հանդիպելու եմ վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ և բարձրացնելու եմ այս հարցը»,- ասել է Կարապետյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |