Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան  Նազարբաևին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն և բարգավաճում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջև հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում ևս կծառայեն ի շահ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---