Անդրանիկ Միհրանյանը չի հավատում, որ արաբական երկրների իրադարձությունների ետևում Վաշինգտոնն է կանգնած

PanARMENIAN.Net - Բռնի հեղափոխությունների հետեևանքներն, որպես կանոն, առավել ծանր են լինում, քան այն խնդիրները, որ հանգեցրել են հեղափոխության: Այդ մասին, դասախոսությամբ հանդես գալով Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը՝ մեկնաբանելով իրավիճակը մահմեդական երկրներում:

Գնահատելով ընդհանուր իրավիճակը մահմեդական երկրներում՝ քաղաքագետն ընդգծել է, որ չի կարելի միանշանակ գնահատել այն, ինչ կատարվեց Թունիսում ու Եգիպտոսում և այն, ինչ կատարվում է այժմ Լիբիայում, Բահրեյնում, Եմենում, Սիրիայում ու այլ երկրներում: «Ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ մեծ գայթակղություն ունեն հայտարարելու, թե բոլոր այդ երկրներում միատեսակ իրադարձություններ են կատարվում: Սակայն մահմեդական երկրներում տեղի ունեցող գործընթացները տարբեր ակունքներ ունեն և դրանք չի կարելի միանշանակ գնահատել»,-ասել է քաղաքագետը:

Անդրանիկ Միհրանյանը նշել է նաև, որ գոյություն ունի ավանդական մոտեցում, որի համաձայն բոլոր այդ գործընթացների ետևում կանգնած են Վաշինգտոնն ու ԱՄՆ-ի ԿՀՎ-ն: Ըստ քաղաքագետի, այդ մոտեցումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԱՄՆ-ն ինքն է այսօր բարդ իրավիճակում գտնվում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---