Երևանում խորհրդակցություններ են տեղի ունեցել հայ և էստոնացի դիվանագետների միջև 7 ապրիլի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվեցին Հայաստանի ու Էստոնիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին: Էստոնացի դիվանագետներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Անդրադարձ կատարվեց հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կարեւորվեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտությունը եւ այդ հարցում էստոնական կողմի աջակցությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |