ՀԱԿ առաջնորդ: Ինչո՞ւ երեք տարուց ավելի Հայաստանում երրորդ ուժ այդպես էլ չի ձեւավորվում

PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսին ընդդիմության դաշտում գերիշխող դիրք ձեռք է բերել անհրաժեշտ ինտելեկտուալ կարողությունների դրսեւորման, ամենօրյա տքնաջան աշխատանքի, համառ ու հետեւողական պայքարի, ժողովրդի հետ երկխոսելու ունակության, զոհողությունների գնալու պատրաստակամության, եւ կազմակերպվածության, կարգապահության ու նպատակասլացության շնորհիվ»,- ելույթ ունենալով Ազատության հրապարակում`հայտարարեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`մեկնաբանելով պնդումները, թե ՀԱԿ-ը մոնոպոլիզացրել է ընդդիմության դաշտը:

Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, «ոմանց կողմից Կոնգրեսին հասցեագրված այդ դատարկ մեղադրանքն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ապաշնորհությունն արդարացնելու էժան միջոց»։ Խոսելով Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին չդադարող խոսակցությունների մասին`ՀԱԿ առաջնորդը արձանագրեց, որ եթե խոսվում է երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ առայժմ գոյություն ունի երկու ուժ՝ «իշխանությունը եւ Հայ Ազգային Կոնգրեսը»։ «Երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ երեք տարուց ավելի տեւող խոսակցությունների ու նույնիսկ փորձերի արդյունքում այդ երրորդ ուժն այդպես էլ չի ձեւավորվում։ Կոնգրեսն իսկապես իր ետեւից տանում է ժողովրդի մի զգալի զանգված։ Նրա հանրահավաքներին վերջին շրջանում մասնակցում է ավելի քան 100.000 քաղաքացի։ Ի՞նչ է, սրանով հայ ժողովուրդն սպառվե՞ց, ուրիշ հարյուր հազար չկա՞»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ ակնկալում է, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները ( քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը), կատարված պետք է լինեն։

“Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր”,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---