ՀԱԿ-ը թույլ չի տվել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդին ելույթ ունենալ հանրահավաքում

ՀԱԿ-ը թույլ չի տվել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդին ելույթ ունենալ հանրահավաքում

PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմությունը պետք է միավորվի, կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, ընդդիմությունը, միավորվելով, ապագա ընտրություններում ավելի շատ ձայներ կհավաքի, քան առանձին գործելով: Միաժամանակ, նրա խոսքերով, կոալիցիոն կուսակցությունները, ընտրությունների գնալով միասնական ցուցակով, ավելի քիչ ձայներ են հավաքելու, քան ընտրություններին առանձին-առանձին գնալու դեպքում: Նա նշել է, որ 2008-ից ընդդիմադիր դաշտի մենաշնորհացման հավակնորդը Հայ ազգային կոնգրեսն է, սակայն իրավիճակը փոխվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո: Հարությունյանը հավելել է, որ ՀԱԿ-ը կտրուկ նվազեցրել է իշխանության հանդեպ իր պահանջները և հիմա ավելի շուտ նրանից զիջումներ է խնդրում, քան պահանջում:

Ինչ վերաբերվում է «Ազգային համաձայնության» մասնակցությանն ապագա ընտրություններին, ապա կուսակցության առաջնորդի խոսքերով, նրանք ցանկանում են ընտրությունների գնալ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին, և հիմա բանակցություններ են վարում տարբեր կուսակցությունների հետ, բացառությամբ ՀԱԿ-ի: Հարությունյանը հաղորդել է, որ նա ցանկացել է ելույթ ունենալ ՀԱԿ-ի փետրվարի 18-ին ցույցի ժամանակ, սակայն նրան թույլ չեն տվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---