Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ապրիլի 8-ի հանրահավաքում պարտվողական է համարում

Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ապրիլի 8-ի հանրահավաքում պարտվողական է համարում

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ապրիլի 8-ի հանրահավաքում պարտվողական է համարում: Այդ մասին հաղորդում է «Սարդարապատ» շարժման մամլո ծառայությունը: Սեֆիլյանն ավելացրել է, որ իշխանություններին ուղղված պարտվողական ուղերձների փոխարեն ավելի լավ է ենթատեքստ պարունակող ուղերձները վերին իշխանություններին հղի, որոնց ՀԱԿ-ը նախկինում «թաթարա-մոնղոլական ավազակապետության» գլուխ էր անվանում, այլ ոչ թե այդ իշխանությունների դեմ պայքարում իր գործընկեր:

Սեֆիլյանը մեկնաբանել է նաև ամբոխի «Լևոն` նախագա'հ» վանկարկությունները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանն անվանեց «Մեր պատասխանը Չեմբերլենին» (Սեֆիլյանին, որն առաջարկել էր հրաժարվել այդ կարգախոսից հանուն գործող իշխանությունների հանդեպ հաղթանակի): Նա նկատել է, որ ՀԱԿ-ի ղեկավարները ճնշում էին գործադրում և ստիպում էին լռել ամբոխի միջից պարբերաբար հնչող «Հիմա» գոչյունները: «Հանուն գործող իշխանություններին գահընկեց անելու, ինչը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կհայտարարվել էր գլխավոր նպատակ, կարելի է հրաժարվել նաև «Լևոն` նախագա'հ» կարգախոսից»,- գտնում է Սեֆիլյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---