Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել առողջապահության համակարգի մոդեռնիզացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովն ապրիլի 15-ին արտահերթ նիստում վավերացրեց «Առողջապահության համակարգի մոդեռնիզացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (APL-2), որը ստորագրվել էր 2011 թվականի հունվարի 26-ին:

Ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում և ներկայացնելով համաձայնագիրը` ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ համաձայնագրի Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը (ՎԶՄԲ) ՀՀ կառավարությանը 20 միլիոն դոլարի չափով գումար կհատկացնի: Նախատեսվում է, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին մոտ 5 միլիոն դոլար կներդնի այդ ծրագրի մեջ:

Ինչպես հաղորդել է Խաչատրյանը, ծրագրի շրջանակներում միջոցները կուղղվեն ընտանեկան բժշկի ինստիտուտի, ինչպես նաև ստացիոնար ծառայությունների զարգացմանը: Ծրագրով նախատեսվում է նաև բժշկական կետերի մոդեռնիզացում Գյումրի, Ալավերդի, Կապան, Մեղրի քաղաքներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---