Հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, որովհետև չկան «օսմաներենի» մասնագետներ20 ապրիլի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը բաց է բոլոր եվրոպացի, ամերիկացի ու թուրք հետազոտողների համար: Այդ մասին Երևանի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Տնօրենը հայտնել է, որ 2000 թվականից ի վեր միայն 2 թուրք պատմաբան է այցելել արխվ և ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը: Վիրաբյանն ասել է նաև, որ իր թուրք գործընկերը հրավիրել է իրեն այցելել Թուրքիայի ազգային արխիվ, սակայն, ըստ Վիրաբյանի, հայերը չեն կարող ուսումնասիրել թուրքական արխիվները, քանի որ Հայաստանում չկան «օսմանյան թուրքերենի» մասնագետներ Վիրաբյանն ասել է, որ արխիվում պահվում է մոտ 10 հազար փաստաթուղթ, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն ու հիշողություններն են: Նա հայտնեց նաև, որ փաստաթղթերի մեծ մասը մինչ 2015 թվականը հասանելի կլինի նաև Ինտերնետում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |