Պարույր Հայրիկյան. Իշխանությունը երկրում պետք է վերադարձվի ժողովրդին

Պարույր Հայրիկյան. Իշխանությունը երկրում պետք է վերադարձվի ժողովրդին

PanARMENIAN.Net - «Իշխանությունն երկրում պետք է վերադարձվի ժողովրդին»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով, ներկա արմատական ընդդիմությունն ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որը հանդես է գալիս իշխանությունների դեմ, փոփոխությունների համակարգային ծրագիր չունի, որոնք անհրաժեշտ են Հայաստանին: Հայրիկյանը մեղադրել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին անգրագիտության մեջ, նշելով, որ վերջինս ողջ ուշադրությունը կենտրոնացնում է նախագահական ընտրությունների վրա, երբ Սահմանադրությամբ ավելի կարևոր են խորհդարանական ընտրությունները, և ՀԱԿ բոլոր ծրագրերն անվանել է «կոսմետիկ», այլ ոչ թե համակարգային:

Հայրիկյանը նաև հաղորդել է լրագրողներին, որ «Ազգային ինքնորոշում» միավորումը առաջարկներ է մշակել Հայաստանի ընտրական համակարգի փոփոխության համար, որով նրանք դիմել են Հայաստանի այլ քաղաքական ուժերին: ԱԻՄ առաջարկի համաձայն Հայաստանում առաջարկվում է ստեղծել 33 ընտրատարածք, որոնցից 32-ում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից ընտրվելու են 4-ական պատգամավորներ, իսկ մեկից` 3-ական:

4  28.04.11 - Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ) եւ Ռուբեն Հակոբյանի («Ժառանգություն») մամլո ասուլիս
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---