ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 31-ին 28 ապրիլի 2011 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվեց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմության ներկայացրած 3 պահանջներից, որոնց իրականացումը անհրաժեշտ էր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, իրականցվել են երկուսը` հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և երկրի ղեկավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը` ամբողջությամբ հետաքննել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները: Տեր-Պետրոսյանի խոսքով, ՀԱԿ-ի երրորդ պահանջը` անազատության մեջ գնտվող ընդդիմության համակիրների ազատ արձակումը, դեռ չի իրականցվել, սակայն, ինչպես նշեց ՀԱԿ առաջնորդը, ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մայիսի 28-ին նրանք ազատ կարձակվեն: Տեր-Պետրոսյանն ասաց, որ իշխանության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը կորսված չէ: Երկխոսության դուռը, ըստ նրա, դեռ կիսաբաց է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |