Հայաստանը դրական խթաններ չի տեսնում Թուրքիայի կողմից

Հայաստանը դրական խթաններ չի տեսնում Թուրքիայի կողմից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երևանը դրական խթաններ չի տեսնում Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիան շարունակում է ուղղակի կամ անուղղակի կերպով նախապայմաններ ներկայացնել հայկական կողմին Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:

«Դրանով Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել ստանձնած պարտավորությունները, այլ նաև դեմ է հանդես գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի մոտեցումներին՝ Արձանագրությունները պետք է վավերացվեն և կատարվեն առանց նախնական պայմանների»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---