Լևոն Թոքմաջյան. Վրաստանն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան Թուրքիան

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հույս է հայտնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Թբիլիսի կնպաստի Վրաստանում հայկական մշակութային հուշարձանների հետ կապված խնդիրների լուծմանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Կաթողիկոսի այցի ժամանակ այդ հարցը կարծարծվի և հուսով եմ, որ այն լուծում կստանա»,-ասել է նա: Ավագյանը հավելել է նաև, որ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցիների զավթումը, ՀԱԵ իրավունքների ոտնահարումը՝ այս ամենը բազմիցս է բարձրաձայնվել և տարբեր առիթներով հնչել են դատապարտող հայտարարություններ: Պատգամավորը կոչ է արել բոլորին սպասել այցի ավարտին ու տեսնել, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Իր հերթին հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, մեկնաբանելով Վրաստանում հայ մշակույթի ժառանգության ոտնահարումը, ասել է, թե «Վրաստանն ավելի վտանգավոր է, քան Թուրքիան, քանի որ Թուրքիան բացահայտ է գործում, իսկ Վրաստանը՝ թաքուն»: Իր հերթին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այլ ժողովրդի մշակութային ժառանգության հանդեպ նման վերաբերմունքն անթույլատրելի է աշխարհի ցանկացած երկրում, լինի դա Վրաստանը, թե Թուրքիան:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---