Լևոն Զուրաբյանը հերքել է իշխանությունների և ՀԱԿ-ի գաղտնի բանակցությունների մասին լուրերը 4 մայիսի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ չի վարում իշխանությունների հետ ամերիկյան դեսպանի միջնորդությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Իշխանությունների հետ բանակցություններ չեն ընթանում, և ցանկանում եմ կոչ անել բոլոր ԶԼՄ-ներին դադարեցնել այս թեմայով շահարկումները»,- ասել է նա և հավելել, որ իշխանությունների հետ բանակցություններ հնարավոր են միայն «քաղբանտարկյալների» ազատ արձակումից հետո: ՀԱԿ համակարգողը մեկնաբանել է նաև իշխանությունների հետ ընդդիմության երկխոսություն սկսելը: Նրա խոսքերով, իշխանությունները մինչև ապրիլի 28-ի ցույցը կատարել են ընդդիմության 3 պահանջներից երկուսը, իսկ Սերժ Սարգսյանի խոսքերից հետևել է, որ քաղբանտարկյալները շուտով ազատ են արձակվելու: Նա նշել է նաև, որ լայն հասարակայնությունը և միջազգային հանրությունը չէին հասկանա ՀԱԿ-ին, եթե նա ձևական առիթի պատճառով հրաժարվեր երկխոսություն սկսել իշխանության հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |