ՀՀ նախագահ. Ադրբեջանը հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար

ՀՀ նախագահ. Ադրբեջանը հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը դրական է գնահատում պաշտոնական Վիլնյուսի ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու ցանկությունը: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասել է նախագահը:

ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ հանդես գալով հայտարարություններով, որոնք հակասում են բանակցային գործընթացին: «Ադրբեջանը որպես մարտավարություն է ընտրել ձգձգման քաղաքականությունը և հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար»,-ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի նախագահի ջանքերն, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայտարարելով, որ Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները: «Մենք անհրաժեշտ ենք համարում փոխզիջումների որոնումը, սակայն նման ցանկություն պետք է դրսևորի նաև Ադրբեջանը»,-ասել է նախագահը:

9  04.05.11 - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՀՀ նախագահի նստավայրում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---