Հայաստանի առաջին նախագահն այցելել է Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի առաջին նախագահն այցելել է Նիկոլ Փաշինյանին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ:

Մայիսի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը 2009 թվականից գտնվում է բերդում 2008 թվականի մարտի 1-2 դեպքերին առնչություն ունենալու պատճառով: 2010 թվականի հունվարի 19-ին Ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունում:

Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարծքում, սակայն պարտվեց:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---