Սուրեն Սուրենյանց. Երրորդ քաղաքական ուժի ստեղծման հնարավորություն ունի միայն Ռոբերտ Քոչարյանը

Սուրեն Սուրենյանց. Երրորդ քաղաքական ուժի ստեղծման հնարավորություն ունի միայն Ռոբերտ Քոչարյանը

PanARMENIAN.Net - Երրորդ քաղաքական ուժ ստեղծելու հնարավորություն ունի միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նա նաև հավելել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսության գործընթացը ձեռնտու չէ այլ քաղաքական ուժերին, որոնք նախատեսել էին օգտվել ՀԱԿ-ի և իշխանությունների պայքարից հօգուտ իրենց քաղաքական նպատակների:

Իր հերթին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ Հայաստանը նոր քաղաքական ուժի դրսևորման կարիք ունի, որը նորովի կմոտենա երկրում առկա խնդիրների լուծմանը: Նա նշել է, որ չնայած ՀԱԿ-ի և իշխանությունների միջև պայքարին, նրանք չեն առաջարկում խնդիրների լուծման նոր մոտեցում, որի կարիքը երկիրն ունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---