Մանվել Եղիազարյանը գտնում է, որ Արցախի հարցում ՀՀ չպետք է հույսը դնի միջազգային հանրության վրա

Մանվել Եղիազարյանը գտնում է, որ Արցախի հարցում ՀՀ չպետք է հույսը դնի միջազգային հանրության վրա

PanARMENIAN.Net - Ինչպես Թուրքիան է խառնվում Ղարաբաղի հարցին, այնպես էլ Հայաստանը կարող է հայտարարել, որ պաշտապանում է քրդերի ամստամբությունը: Այս մասին այսօր Երևանում հրավիրած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Մենք պետք է ոտքի կանգնենք, հայտարարենք, որ պատրաստ ենք կռվելու, ասենք, որ ոչ մի թիզ հող չենք զիջելու»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չպետք է վստահի միջազգային հանրության հավաստիացումներին, թե նա թույլ չի տա և չի սատարի Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը: Եղիազարյանի պնդմամբ, պատմությունը 1900-ի սկզբին ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպետք է հույսը դնի օտարի վրա: “Մինչև ինքդ քեզ չպաշտպանես, ոչ ոք քեզ չի’ պաշտպանի”,- ասաց հրամանատարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---