Ժիրայր Սեֆիլյան. Շուշիի ազատագրման հարցում հայ ժողովուրդը համախմբվեց մեկ գաղափարի շուրջ

Ժիրայր Սեֆիլյան. Շուշիի ազատագրման հարցում հայ ժողովուրդը համախմբվեց մեկ գաղափարի շուրջ

PanARMENIAN.Net - «Վերադառնալով Շուշիի ազատագրման գործողության օրերին` ես հիշում եմ ոչ այնքան տեխնիկական հարցերը, որքան այդ օրերին տիրող մթնոլորտը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է արցախյան պատերազմի վետերան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, չնայած զենքի և զինամթերքի պակասին, մարդիկ հերթ են կանգնել` Շուշիի ազատագրման գործողությանը մասնակցելու համար:

«Իմ կարծիքով, այդ ժամանակ ողջ աշխարհում չի եղել ոչ մի հայ, որը դեմ է եղել Շուշիի ազատագրման գաղափարին»,- ասել է Սեֆիլյանը և հավելել, որ դա եղել է այն եզակի դեպքերից մեկը, երբ հայ ժողովուրդը համախբվել է մեկ գաղափարի շուրջ: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին բոլոր մարտիկները զգացել են հայ ժողովրդի աջակցությունը»,- նշել է նա:

Միաժամանակ Սեֆիլյանը նշել է, որ այսօր հայ ժողովուրդը համախմբվելու խնդիր ունի: «Հայ ժողովուրդը պետք է միավորվի մեկ նպատակի և գաղափարի շուրջ»,- ասել է Սեֆիլյանը:

5  06.05.11 - Ժիրայր Սեֆիլյանի մամլո սուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---