Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ են պետք, գտնում է «Ժառանգությունը»

Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ են պետք, գտնում է «Ժառանգությունը»

PanARMENIAN.Net - Հայաստանին սահմանդրական բարեփոխումներ են անհրաժեշտ, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության երեք թևերը տարանջատելու, գործադիր իշխանության հակակշիռներ ստեղծելու, մասնավորապես, անկախ դատական համակարգ ապահովելու և օրենսդրական իշխանության լիազորությունների ընդլայնելու համար:

Իր հերթին Ստեփան Սաֆարյանը հավելել է, որ Սահմանադրության փոփոխությունները չապահովեցին խորհրդարանի լիազորությունների ընդլայնում, թեև նպատակը դա էր: «Ցավոք, Հայաստանում ԱԺ-ն չի որոշում թե ինչպիսին պետք է լինի կառավարությունը, այլ հակառակը, կառավարությունն է որոշում, թե ինչպես պետք է իրեն պահի խորհրդարանը և ով է նրան անդամակցելու»,-ասել է նա: Ըստ պատգամավորների, այդ բարեփոխումները կարող են ապահովվել սահմանադրական հանրաքվեի միջոցով:

4  06.05.11 - Ստեփան Սաֆարյանի և Զարուհի Փոստանջյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---