Կիրո Մանոյան. Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, շահ է կորզում արձանագրությունների հետ կապված իրավիճակից

Կիրո Մանոյան. Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, շահ է կորզում արձանագրությունների հետ կապված իրավիճակից

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է Թուրքիայի պատասխանին սպասի, այլ պետք է նախաձեռնող լինի ու ետ կանչի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը; Ըստ նրա, այս իրավիճակը շահավետ է Թուրքիայի համար, որն, ի տարբերություն Հայաստանի, շահ է կորզում դրանից՚ Մանոյանը հիշեցրել է ՀՀ նախագահի նախորդ տարվա խոսքերն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն «դեռևս ետ չի կանչում իր ստորագրությունը»: Այս «դեռևսը» վաղուց արդեն անցել է»,-ասել է Մանոյանը:

Մանոյանը նշել է նաև, որ արձանագրություններում երկու կետ կա, որոնք որոշ երկրներ մեկնաբանում են այնպես, իչպես Թուրքիան: Ըստ նրա, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեդիան մեկնաբանում են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետը այնպես ինչպես Թուրքիան՝ այսինքն, այն պետք է զբազվի Հայոց ցեղասպանության պատմական փաստի ուսումնասիրությամբ: Բացի այդ, ԱՄՆ-ն, ինչպես Թուրքիան, գտնում է, որ այդ արձանագրություններով Հայաստանը ճանաչում է առկա հայ-թուրքական սահմանը՝ անտեսելով հայկական կողմի, մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Նա հավելել է նաև, որ այդ կետերը թույլ են տալիս Թուրքիային նախապայմաններ առաջադրել Հայաստանին նաև Ղարաբաղի հարցում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---