Սերժ Սարգսյան. Միամիտ է կարծել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել անկախությունից

Սերժ Սարգսյան. Միամիտ է կարծել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել անկախությունից

PanARMENIAN.Net - «Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջման ճանապարհով: Բոլոր այս տարիներին մենք փորձել են փոխզիջումներ որոնել: Բայց կա վերջնագիծ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը տնօրինի իր ճակատագիրը, բոլոր հնարավորություններն ունենա իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ՌՒԱ Նովոստի» գործակալությանը, «Մոսկովսկիե նովոստի» թերթի և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի նախագծի շրջանակներում տված հարցազրույցում:

Սարգսյանը հիշեցրել է, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և հենց ՄԽ-ն է առաջարկել փաստաթուղթ, որը պայմանականորեն անվանում են Մադրիդյան սկզբունքներ:

«Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտածելուց հետո նույնպես ասել են «այո», բայց, չգիտես ինչու, սկզբունքները յուրովի են հասկանում: Մինչ օրս Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում անընդհատ սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է և մեզ, և նրանց, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք այն բացարձակ դոգմա են դարձրել միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են որպես միայն ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա մասնատված, պարզունակ ինքնորոշում է: Ուստի քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, շատ բարդ է լինելու գնալ խնդրի լուծման: Ղարաբաղը պաշտպանել է անկախությունն արյունալի և դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում և միամիտ է ենթադրել, որ ղարաբաղիցները կարող են հրաժարվել նրանից, ինչի հասել են, ինչ ձեռք են բերել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ազդելու է արդյոք «Հարավային Կովկասում վերջերս երկու պետությունների ձևավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», Հայաստանի նախագահը պատասխանել է, որ ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է բոլոր նմանատիպ խնդիրներից: Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր այդ հակամարտությունները յուրատիպ են, յուրաքանչյուրն ունի իր պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
28  Ստեփանակերտի օդանավակայան
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---