Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայկական դիվանագիտությունը սկսել է խոսել զիջումների մասին17 մայիսի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները 2010թ. մեռած էին, կամ թեկուզ սառեցված: Եվ եթե վերականգնման հույս կա, ապա միայն Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին «Կովկաս 2010» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է նաև, որ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման ժամկետի երկարացումը իրադարձություն չէ, սակայն երկար քննարկումների առիթ հանդիսացավ: «Իրական խնդրի դեպքում կարելի է անվավեր ճանաչել ցանկացած պայմանավորվածություն, անկախ նրանից, թե ինչ ժամկետով է կնքվել համաձայնագիրը: Ռազմական առումով ժամկետի երկարացման մասին պայմանագիրն անիմաստ էր, այն ուղղակի քաղաքական նշանակություն ուներ, որով ՌԴ-ն ցանկանում էր ընդգծել իր ներկայությունը Հարավային Կովկասում»,-ասել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա, ըստ Իսկանդարյանի, պաշտոնապես Հայաստանի ռազմական բյուջեն աճել է: «Սակայն, բոլորն են հասկանում, որ Հայաստանի պաշտոնական ռազմական բյուջեն ու Հայաստանի և Արցախի ռազմական բյուջեն որակապես տարբեր բաներ են: Ես գտնում եմ, որ այդ ոլորտում բավականին հետաքրքիր գործընթացներ են գնում: Մինչդեռ, դիպուկահարների պատերազմը նոր «խթան» ստացավ կամ այլ կերպ է լուսաբանվում: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ այն այնուամենայնիվ շարունակվում է»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ զգալի փոփոխություններ չեն նկատվել: «Շարունակվում են եռակողմ հանդիպումները, հանդիպում են նախագահները, ԱԳ նախարարները, հետո վերադառնում են Ադրբեջան ու շարունակում իրենց սպառնալիքներն ու կրակոցները շփման գծում: Ճիշտ է, տարբերություն է նկատվում հայ դիվանագիտության մեջ: Եթե 3-4 տարի առաջ ասվում էր՝ երբեք մի թիզ հող անգամ չենք զիջի Ադրբեջանին, Ղարաբաղը ոչ միայն ԼՂԻՄ-ն է, այլ բոլոր ազատագրված տարածքները, ապա վերջի երկու տարում լուրջ քաղաքական գործիչների մակարդակով խոսվում է զիջումների մասին: Դա վկայում է առկա զարգացումների մասին»,-ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |