Հայաստանի հակաօդային ուժերը լավագույնն են տարածաշրջանում, գտնում է հայ փորձագետը17 մայիսի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, որպեսզի պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանությունը ներկայացված լինի զուտ ցամաքային տեխնիկայով` չունենալով կործանիչ ինքնաթիռներ, հակառակորդին պատճառի մեծաքանակ կորուստներ: Այդ մասին Երևանում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության լուրջ հաջողության մասին ղարաբաղյան պատերազմի տարիներին: Նա նշել է, որ հայկական կոմն իր սակավաթիվ ՀՕՊ-ով կարողացավ ոչնչացնել մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայկական հակաօդային պաշտպանությունը փայլուն է գործել»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ՀՕՊ-ը լավագույնն է տարածաշրջանում: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկազ Գևորգյանը նշել է, որ հայկական ՀՕՊ-ի հաջող գործելու գրավականներից մեկն է այն, որ այն մշտապես վերազինվում է: Ըստ նրա, դեռ չունենալով С-300 հրթիռային համակարգեր, 2004թ. Հայաստանն իր փորձագետներին վերապատրաստման գործուղեց՝ այդ տեխնիկան յուրացնելու համար: Ընդ որում, չունենալով դեռ նման տեխնիկա, հայ մասնագետները չէին զիջում իրենց արտերկրի գործընկերների հմտությանը: Գևորգյանը նշել է, որ հետխորհրդային շրջանում Հայաստանի ՀՕՊ համակարգը ավելի շատ առաջընթաց է գրանցել, քան ՆԱՏՕ-ի հակաօդային ուժերը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |