Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է դաշինքը Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է դաշինքը Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերի հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է դաշինքը Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերի հետ: Այդ մասին Երևանում կայաված մամլո ասուլիսում հայտարարել է Հովհաննիսյանը՝ հերքելով այն լուրերը, թե վերջերս մի շարք քաղաքական ուժերի գաղտնի հավաք է տեղի ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր աջակցության հարցի շուրջ: «Ես չեմ հավատում փակ հանդիպումների: Եթե նման մի հանդիպում ես ունենամ, որը հանրային հետաքրքրություն կներկայացնի, ապա ես ինքս կլինեմ այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունների աղբյուրը»,-ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «Ժառանգության» օրակարգում դեռևս չկա այլ քաղաքական ուժերի հետ դաշինքի հարց՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Նա ասել է նաև, որ կուսակցությունը կշարունակի քննարկումներն այլ քաղաքական ուժերի հետ: Հովհաննիսյանը կարևորել է նաև կուսակցության մայիսի 21-ին կայանալիք «քաղաքացիական հավաքը», որի ժամանակ նա ակնկալում է երկրում առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների բաց հանրային քննարկում: «Մայիսի 21-ը կարևոր փուլ է ինձ համար որպես քաղաքացու, քանի որ այդ բանավեճից հետո ինձ համար պարզ կդառնա առկա հանրային մարտահրավերների, հայի առօրյա հարցերի, ինչպես նաև իրավաքաղաքական ու ներքաղաքական հարցերի լուծումը»,-ասել է նա:

3  19.05.11 - Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---