Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններիցո և հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներից: Այդ մասին Երևանում «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված «Քաղաքացիական ժողովի» ժամանակ հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, որ Հայ-թուրքական արձանագրություններն ուղղակիորեն ընդունում են թուրքական նախապայմանները և աննախադեպ կերպով ճանաչում 1921 թվականի բոլշևիկա-քեմալական պայմանագիրն իր բոլոր նախապայմաններով: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով:

«Ժառանգության» առաջնորդը Հայաստանին կոչ է արել նաև ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Նրա խոսքով, եթե ազգային արդարադատությունն անզոր է, ժողովուրդը պետք է իրավունք ունենա միջազգային արդարադատությանը դիմել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---